Հուլիսի 20-26-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հուլիսի 20-26-ը-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը:

Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։

Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի հասունացում և բերքահավաքը։ Արարատյան դաշտում սկսվել է բանջարանոցային մշակաբույսերի ու ծխախոտի տերևների հասունացումը և բերքահավաքը։

Նախալեռնային շրջաններում սկսվել է աշնանացան ցորենի, շարունակվել պտղատուների և եգիպտացորենի բերքահավաքի աշխատանքները։

Որոշ լեռնային շրջաններում սկսվել է աշնանացան ցորենի հասունացումը, իսկ գարնանացան գարու մոտ դիտվել է մոմային հասունացում։

Հողի 20-40սմ խորության շերտում արդյունավետ խոնավության պաշարները լեռնային և նախալեռնային շրջաններում կազմել են 14-58%, իսկ հովտային շրջաններում՝ 10–37%։

Leave a Comment