Բաքվում ընթացող Մ17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 80 կգ քաշային Վահե Հովեյանը երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ։
Այս անգամ Վահեն 5-1 հաշվով հաղթեց մոլդովացի Վիտալի Մադյարին։ Հայ ըմբիշը առաջին գոտեմարտում 1-1 հաշվով պարտության էր մատնել վրացի Լուկա Բուիգլիշվիլիին։
1/4 եզրափակչում Վահեն կմրցի լիտվացի ըմբիշի հետ։