Լոնդոնի «Արսենալը» լրջորեն դիտարկում է Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին ձեռք բերելու հնարավորությունը։
Թեև ակումբների միջև պաշտոնական բանակցություններ դեռ չեն ընթանում, բրազիլացու տեղափոխության գաղափարը լիակատար հավանության է արժանացել անգլիական ակումբի ղեկավարության բոլոր մակարդակներում։
Աղբյուրի տեղեկություններով մադրիդյան ակումբին չի հաջողվում առաջընթաց գրանցել Վինիսիուսի հետ պայմանագրի երկարաձգման հարցում, որի գործողության ժամկետն ավարտվում է 2027 թվականի ամռանը։ Ընդ որում, մադրիդյան ակումբում չեն ցանկանում, որ 26-ամյա աստղն ապագայում հեռանա անվճար, ինչը կարող է արագացնել նրա վաճառքի գործընթացը։
Նախորդ մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 53 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermark-ի գնահատականներով՝ ֆուտբոլիստի արժեքը կազմում է 140 մլն եվրո։