ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին Iravaban.net-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Ըստ ՔԿ-ի՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։
Դեպքի առթիվ մեկ անձ ձերբակալվել է։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտանբերելու ուղղությամբ։