Մարտիրոսյանն ու Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում

Մարտիրոսյանն ու Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում

27 հուլիսի 2026 – 12:39 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի տղամարդկանց հավաքականի շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը Dole Open 2026 միջազգային մրցաշարում կիսել են առաջին և երկրորդ հորիզոնականները, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

«Հայկը և Ռոբերտը մրցաշարում չեն կրել ոչ մի պարտություն և 9 հնարավորից վաստակել են 7.5 միավոր։ Շնորհավորում ենք մեր շախմատիստներին՝ մաղթելով նոր հաջողություններ»,- ասվում է գրառման մեջ։

Leave a Comment