Ֆին Գերագուսյանը մասնակցել է «Լիվերպուլի» դեմ ընկերական հանդիպմանը

Հայաստանի հավաքականի 18-ամյա հարձակվող Ֆին Գերագուսյանը մասնակցել է ԱՄՆ-ում անցկացվող նախամրցաշրջանային հավաքի շրջանակներում կայացած «Սանդերլենդ» — «Լիվերպուլ» ընկերական հանդիպմանը։

Գերագուսյանը խաղադաշտ է դուրս եկել ընդմիջումից հետո և ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրել է աջ եզրային հարձակվողի դիրքում։ Ֆուտբոլիստը կատարել է մեկ առանցքային փոխանցում և SofaScore վիճակագրական հարթակից ստացել 6.1 գնահատական։

Հանդիպումն ավարտվել է «Լիվերպուլի»՝ 4։2 հաշվով հաղթանակով։

Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար էր՝ 1։1։ Երկրորդ խաղակեսի սկզբում Թիմուր Տուտիերովի գոլի շնորհիվ «Սանդերլենդն» առաջ է անցել, սակայն հետագայում երեք գոլ է բաց թողել։

Սա «Սանդերլենդի» առաջին ստուգողական հանդիպումն էր ԱՄՆ-ում անցկացվող նախամրցաշրջանային շրջագայության ընթացքում։

Leave a Comment