Խառը մենամարտերի հայ մարզիկ Էրիկ Ռուշանյանը շարունակել է իր հաղթական շարքը պրոֆեսիոնալ ասպարեզում։
Լեհաստանի Մենձիվոձե քաղաքում կայացած Babilon MMA 59 մրցաշարում Ռուշանյանի մրցակիցը լեհ Ֆիլիպ Յարոցկին էր։ Հայ մարզիկը մենամարտն ավարտել է երրորդ ռաունդում՝ խեղդող հնարքով։
Այս հաղթանակի շնորհիվ Էրիկ Ռուշանյանը պահպանել է իր անպարտելիի կարգավիճակը և պրոֆեսիոնալ ցուցանիշը հասցրել 5 հաղթանակի։