Ինչպես հայտբնի է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կենտրոնական կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վերջերս տեղափոխվեց սաուդյան «Ալ-Ահլի»։ Սակայն 26-ամյա ֆուտբոլիստն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարիերան շարունակելու այլ տարբերակ էլ է ունեցել։
Ինչպես հաղորդում է լրագրող Անար Իբրահիմովը, Սպերցյանը կարող էր խաղալ Անգլիայի Պրեմիեր լիգայում: Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական «Սանդերլենդի» ներկայացուցիչները կապի մեջ են եղել ֆուտբոլիստի ընտանիքի հետ։
Նրանք պատրաստ են եղել վճարել կիսապաշտպանի հրաժարագինը, որը կազմում էր 20 միլիոն եվրո։ Նշվում է, որ Սպերցյանին չի անհանգստացրել այն հանգամանքը, որ ԱՊԼ-ից ստացված առաջարկը ֆինանսական տեսանկյունից շատ ավելի պակաս շահավետ էր, քան «Ալ-Ահլիի» առաջարկած պայմանագիրը։
Այնուամենայնիվ, ֆուտբոլի հետ կապ չունեցող պատճառներով, գործն այդպես էլ չի հասել ակումբների միջև բանակցությունների:
«Սանդերլենդը» Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը: