Բողոքի ակցիաներ Թբիլիսիում. կան ձերբակալվածներ


Միջազգային


Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ տասը մարդ է ձերբակալվել։

Վրացական «Հաղորդագրության բյուրոյի» տվյալներով՝ այս մասին հայտնել է Ներքին գործերի նախարարությունը։

Տեղեկատվության համաձայն՝ ձերբակալվածները հասարակական վայրում ցուցադրել են վիրավորական պաստառներ, խախտել են հասարակական կարգը և դիմադրել ոստիկանության աշխատակիցների օրինական կարգադրություններին։

Խախտողները ձերբակալվել են Վրաստանի վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 166-րդ  հոդվածներով։


Leave a Comment