Արարատի մարզում բախվել են 3 մեքենա. հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ


Հասարակություն


Այսօր ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին` Այգավան բնակավայրի կամրջի վրա, բախվել են «Toyota», «Volkswagen» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Volkswagen»-ում հրդեհ է բռնկվել։

Հրշեջները, մարելով «Volkswagen»-ում առաջացած կրակը, այնտեղ հայտնաբերել են քաղաքացիների 3 մոխրացած մարմին։ Վթար-հրդեհի հետևանքով 2 հոգի էլ տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։


Leave a Comment