««Դեմոկրատական սոցիալիզմի» հայեցակարգով մոդելից առավել ազգանպաստ մոդել ՀՀ-ի համար չկա»․ Գարիկ Քեռյան

««Դեմոկրատական սոցիալիզմի» հայեցակարգով մոդելից առավել ազգանպաստ մոդել ՀՀ-ի համար չկա»․ Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի Երրորդ հանրապետության ներքաղաքական կյանքի ամենամեծ բացը, ձախ թևի սոցիալիստական կուսակցությունների չկայացվածության փաստն է: Որպես մասնագետ եմ նշում այս հանգամանքը: Այս բացը իմ և մյուս համախոհների սխալն է: Երբ ընտրությունների համար բզկտում ենք մեր քաղաքացիներին տարբեր մեղադրանքներով, մտածե՞լ ենք արդյոք, թե ինչ է մատուցվել ընտրելու համար: Աշխատավոր զանգվածը հաստատ կընտրեր սոցիալիստներին, բայց ավաղ ընտրացուցակում նրանք չկային: Գրում եմ, որովհետև համոզված եմ, որ «Դեմոկրատական սոցիալիզմի» հայեցակարգով հասարակական տնտեսական մոդելից առավել վեհ ու ազգանպաստ հայեցակարգ Հայաստանի համար այս պահին չկա»։

Աղբյուրը`   Գարիկ Քեռյան

Leave a Comment