Անվճար դեղերից մինչև բժշկական ծառայություններ․ ի՞նչ կարող են ստանալ հաշմանդամություն ունեցող անձինք

Ինչպես տեղեկացնում է Iravaban.netը, հաշմանդամություն ունեցող անձինք Հայաստանի Հանրապետությունում ունեն մյուս անձանց տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման որակին և չափանիշներին համապատասխանող բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք՝ անվճար կամ արտոնյալ պայմաններով։

Ի լրումն, ֆունկցիոնալության միջին, ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք նաև ունեն անվճար դեղեր ստանալու իրավունք։ Անվճար բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում՝ դեղեր տրամադրելու կարգը սահմանում է ՀՀ Կառավարությունը։

Պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է հաշմանդամություն ունեցող անձանց՝ բնակավայր ընտրելու, ինչպես նաև որակյալ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքի իրականացման ապահովումը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը նախատեսում է նաև, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև կազմակերպությունները ապահովում են իրենց իրավասությունների շրջանակում ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի մատչելիությունը, այդ թվում՝ հասարակական շենքերից և ծառայություններից անարգել օգտվելու պայմանները։

Բացի այդ, օրենքի անցումային դրույթներով նախատեսվում է, որ անժամկետ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք ունեն անվճար, իսկ անժամկետ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք՝ 50 տոկոս զեղչով դեղեր ստանալու իրավունք,- տեղեկացնում է Iravaban.netը։

Leave a Comment