ԱՄՆ Ալյասկայի ափերի մոտ գրանցվել է 5.8 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS):
USGS-ի տվյալներով՝ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ատկա քաղաքից 99 կիլոմետր հարավ-արևելք։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։