Ի՞նչ գործեր է քննում ՄԻԵԴ-ը և ի՞նչը՝ ոչ. փաստաբաններ Արա Ղազարյանը և Մարիամ Զադոյանը՝ Ստրասբուրգի դատարանի իրավասության մասին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաճախ ընկալվում է որպես այն դատարանը, որտեղ հնարավոր է վիճարկել ցանկացած հարց։ Սակայն ՄԻԵԴ-ի իրավասությունը սահմանափակված է․ այն չի փոխարինում ազգային դատարաններին և չի վերանայում յուրաքանչյուր գործ ամբողջությամբ։

ՄԻԵԴ-ի հիմնական առաքելությունը պետությունների կողմից մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների պահպանման վերահսկումն է։ Դատարանը հնարավորինս մարդակենտրոն է։ Այս մոտեցումը դրսևորվում է նաև այնպիսի հարցերում, ինչպիսիք են տարածքների անվանումները․ դատարանը, որպես կանոն, առաջնորդվում է տվյալ համայնքի և փաստաթղթերում ամրագրված անվանումներով՝ անկախ կողմերի քաղաքական մեկնաբանություններից։

 Ստրասբուրգի դատարանը գնահատում է՝ արդյոք պետությունը կատարել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները։ ՄԻԵԴ գործունեության մանրամասները Իրավական շաբաթի շրջանակներում ներկայացրել են միջազգային իրավունքի մասնագետներ «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի հիմնադիր  ղեկավար փաստաբան Արա Ղազարյանը և «Լիգլ Ըլայընս» իրավաբանական գրասենյակի փաստաբան Մարիամ Զադոյանը։

Մանրամասները տեսանյութում։

Leave a Comment