Երևանում առգրավվել է շուրջ 6.8 տոննա ապօրինի վաճառվող ապրանք

Հուլիսի 25-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից, Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում կազմակերպված միջոցառումների արդյունքում՝ ոչ սահմանված և ոչ նախատեսված վայրերում առեւտրի իրականացման համար կազմվել են համապատասխան արձանագրություններ՝ կազմակերպելով առգրավման գործընթաց, Ավան վարչական շրջանում մոտ 3 տոննա 200 կգ տարբեր ապրանքատեսականի, ինչպես նաև թվով 300 ծաղիկ, իսկ Դավթաշեն վարչական շրջանում մոտ 3 տոննա 600 կգ ապրանքատեսականի։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։

Leave a Comment