Իրանի զինված ուժերը դադարեցրել են Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական թիրախների դեմ պատասխան հարվածները՝ Իրանի տարածքի վրա հարձակումների դադարեցումից հետո։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի մամուլի խոսնակ Մոհամմադ Ակրամինիան։
«Վերջին երկու գիշերների ընթացքում ամերիկացիները դադարեցրել են իրենց հարձակումները։ Քանի որ, ինչպես արդեն ասացի, մեր ռազմավարությունը հիմնականում պատասխան էր, մենք նույնպես դադարեցրել ենք պատասխան գործողությունները», – ասել է նա Իրանի պետական հեռուստատեսությամբ։
Միևնույն ժամանակ, Ակրամինիան նշել է, որ հարձակումների վերջին երկու շաբաթների ընթացքում Իրանի զինված ուժերը ձգտել են ապահովել իրենց պատասխան հարվածների արագությունն ու ճշգրտությունը՝ կենտրոնացնելով դրանք թշնամու ռադարային կայանքների և աջակցության կենտրոնների վրա, «որպեսզի թշնամուն ցանկացած հնարավոր միջոցով զսպի իր ագրեսիան շարունակելուց»։