Եթե SLAPP-ի հստակ չափորոշիչ չկա, ինչպե՞ս է դատարանը որոշելու՝ գործը SLAPP է․ փաստաբան

Տնտեսական լրագրողների ակումբի նախաձեռնությամբ կազմակերպված ակումբային քննարկման ընթացքում փաստաբաններ, իրավաբաններ, լրագրողներ և բիզնեսի ներկայացուցիչներ մեկ հարթակում էին՝ քննարկելու «ՍԼԱՓՓ հայցերը Հայաստանում․ որտե՞ղ է հեղինակության պաշտպանության, զրպարտության և հանրային խոսքի ազատության սահմանը» թեման։

Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանում ՍԼԱՓՓ հայցերի խնդրին, հեղինակության պաշտպանության և խոսքի ազատության միջև սահմանագծին, ինչպես նաև այն հարցին, թե երբ կարող է դատական հայցը վերածվել հանրային խոսքը սահմանափակելու գործիքի։

Քննարկման հաջորդ հատվածում տեղի ունեցավ պանելային քննարկում՝ փաստաբանների մասնակցությամբ։

Փաստաբան Անի Ավդալյանը անդրադառնալով SLAPP հայցերի սահմանմանը և դրանց տարանջատմանը զրպարտության ու վիրավորանքի վերաբերյալ դատական գործերից, նշել է, որ այս պահին հստակ չէ, թե ինչ չափորոշիչներով պետք է որոշվի՝ կոնկրետ դատական գործը SLAPP է, թե ոչ։

Նրա խոսքով՝ զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ գործերով Հայաստանի օրենսդրությունն ու դատական պրակտիկան սահմանում են հստակ չափանիշներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment