Էլինա Ավանեսյանը պարտվել է կիսաեզրափակչի դրամատիկ խաղում․ WTA-250

Աշխարհի 208-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը պարտվել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում անցկացվող թենիսի կանանց WTA-250 կարգի մրցաշարի կիսաեզրափակչում:

Հայ թենիսիստուհին մրցել է աշխարհի 97-րդ ռակետ, Հունգարիան ներկայացնող Աննա Բոնդարի հետ և պարտվել համառ պայքարում՝ 6:7, 6:4, 6:7 հաշվով:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 246 388 եվրո։

Leave a Comment