Հրաձգության Հայաստանի հավաքականը 9 մեդալ է նվաճել Էստոնիայի մայրաքաղաքում անցկացված շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում:
Մեծահասակների պայքարում աշխարհի չեմպիոններ են դարձել Հայկ Մինասյանը և Գոռ Խաչատրյանը։
«Շարժվող թիրախ նորմալ վազք» մրցաձևում տղամարդկանց թիմային պայքարում աշխարհի չեմպիոն են դարձել Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան և Հովհաննես Մարգարյան եռյակը:
Երիտասարդների աշխարհի առաջնությունում Աիդա Ազատյանն է դարձել կրկնակի ոսկե մեդալակիր:
Խառը վազք մրցաձևում թիմային պայքարում արծաթե մեդալակիր են դարձել Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան և Հովհաննես Մարգարյան եռյակը:
Անհատական պայքարում բրոնզե մեդալ է նվաճել Հայկ Մինասյանը, իսկ Մինասյան, Խաչատրյան, Մարգարյան եռյակը երկու բրոնզե մեդալ է նվաճել 50 մետր խառը և նորմալ վազք մրցաձևերում: