Կեղծ փաստաթուղթ օգտագործելով՝ խուսափել է ամառային զորակոչից․ գործը դատարանում է

2026 թվականի հուլիսի 24-ին Երևանի քրեական դատարան է մուտքագրվել գործ՝ այն դեպքի առթիվ, որ անձը, լինելով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ենթակա, կեղծ փաստաթուղթ է ներկայացրել և խուսափել զորակոչից։ Գործը նույն օրը մակագրվել է դատավոր Գևորգ Պողոսյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։

Դեպքի հանգամանքները

Գ․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ենթակա լինելով զորակոչման պարտադիր ժամկետային զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչին, խաբեության ճանապարհով՝ կեղծ փաստաթուղթ օգտագործելով, խուսափել է հայտարարված պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից՝ այդ զորակոչից տարկետում ստանալու կամ ծառայությունից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում:

Գ․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /2021թ. մայիսի 5-ին ընդունված գործող ՀՀ քրեական օրենսգրքի/։

Մեղադրյալի նկատմամաբ որպես խափանման միջոց կիրառվել է ացակայելու արգելք։

Leave a Comment