ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել Իրանի հետ ռազմական հակամարտության հնարավոր սրման վերաբերյալ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
CNN-ի փոխանցմամբ՝ հուլիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Վենսը և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը հայտնել են իրենց մտահոգությունները հակամարտության հնարավոր սրման վերաբերյալ։ Քեյնը ընդգծել է, որ գործողության ընդլայնումը կհանգեցնի ԱՄՆ զինամթերքի պաշարների հետագա սպառմանը, հաղորդում է CNN-ը։
Պենտագոնի աղբյուրը CNN-ին հաստատել է, որ «գործողությունները կասեցված են»։ Անհասկանալի է, թե ինչն է պաշտպանության նախարարությանը դրդել դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ CNN-ի փոխանցմամբ՝ Պարսից ծոցի երկրները դիմել են ԱՄՆ վարչակազմին՝ զսպվածություն ցուցաբերելու Իրանի հետ հակամարտության մեջ։ Աղբյուրներից մեկը CNN-ին ասել է, որ Թրամփը անձնական հրահանգ է տվել ամերիկացի բանակցողներին շարունակել շփումները Թեհրանի հետ։
ԱՄՆ նախագահը նախկինում հայտարարել էր, որ քննարկում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման և Իսլամական Հանրապետության վրա «զանգվածային հարձակման» մեկնարկի հարցը։ Ավելի ուշ The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Սպիտակ տան ղեկավարը որոշել է զերծ մնալ հակամարտության սրումից։