Չինացի փրկարարները Հարավչինական ծովում (ՀՉԾ) խորտակված վիետնամական նավի 39 անձնակազմի անդամներին օգնել են անվտանգ վայր հասնել։ Xinhua գործակալության տվյալներով՝ ևս 23 նավաստի դեռևս անհետ կորած են համարվում։
Հուլիսի 24-ի գիշերը Հարավչինական ծովում խորտակվել է KHOI NGUYEN18 նավը։ Նավի վրա եղել է անձնակազմի 62 անդամ։ Նրանցից մի քանիսը փրկարար նավակներով հասել են Նանշա (Սպրատլի) կղզիների ջրեր։
Փրկարարները շարունակում են որոնել անհետ կորած նավաստիներին։