Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է

Հուլիսի 26-ին, ժամը 18:00 լրանում է բուհերի ընդունելության մրցույթի լրացուցիչ փուլի /թափուր տեղերի համար/  հայտագրման վերջնաժամկետը։ Այս մասին Iravaban.net–ը  տեղեկանում է Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանից։

«Հայտագրել կարելի է մինչև 6 մասնագիտություն, մրցույթը ըստ հայտերի հերթականության է։

Դիմումների շարժին հետևելով կարելի է գնահատել շանսերը և փոխել մասնագիտությունների տեղերը։

Հայտում փոփոխություններ կարելի է անել մինչև հայտագրման ավարտը, որից հետո համակարգը փակվելու է։

Արդյունքների հրապարակումը՝ հուլիսի 30-ին»,-հայտնել է Գրիգորյանը։

Leave a Comment