Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպել է Պարագվայի Շրջակա միջավայրի և կայուն զարգացման նախարարության Ռազմավարական պլանավորման վարչության պետ և արտաքին կապերի պատասխանատու Լիլիան Պորտիյոյի հետ։
Ինչպես տեղեկացնում են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) առնչվող մի շարք հարցերի։
Դեսպան Գևորգյանը ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, ինչպես նաև՝ համաժողովին ընդառաջ անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովը։