Հայտարարվում է Երևանի քաղաքապետարանի 2026 թվականի ներառական ամառային ճամբարի մեկնարկը

Երևանի քաղաքապետարանը «Լիարժեք կյանք» ՀԿ-ի հետ համատեղ արդեն հինգերորդ տարին կազմակերպում է ներառական ամառային ճամբարը, որը այս տարի կանցկացվի Ստեփանավանում։

Այս տարի, հաշվի առնելով ծրագրի նկատմամբ մեծ պահանջարկը, ճամբարն ընդլայնվել է 66%-ով, և շուրջ 250 երեխա կմասնակցի ծրագրին՝ 5 հերթափոխով։

Մասնակցությունն անվճար է։

Ծրագրին կարող են մասնակցել 8-16 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաները, ինչպես նաև սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների երեխաները։

Ճամբարի ընթացքում մասնակիցներին սպասվում են ստեղծագործական, կրթական, սպորտային և ժամանցային միջոցառումներ, նոր հմտություններ, նոր ընկերներ, բազմաթիվ հետաքրքիր անակնկալներ և անմոռանալի ամառային հանգիստ։

Մանրամասների և մասնակցության համար զանգահարեք՝ 1-05 կամ դիմեք ձեր վարչական շրջանի սոցիալական ապահովության բաժին:

Leave a Comment