Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին հայտարարել է Կարլո Անչելոտիի և Խոսեպ Գվարդիոլայի հետ Իտալիայի հավաքականը գլխավորելու մասին բանակցություններ վարելու վերաբերյալ։
«Մենք կապ ենք հաստատել Անչելոտիի և Գվարդիոլայի հետ։ Մենք ցանկանում էինք զրույց սկսել աշխարհի լավագույն մարզիչների հետ՝ տեսնելու, թե արդյոք նրանք պատրաստ կլինեն աշխատել Իտալիայի հավաքականի հետ»,-Մալդինիի խոսքերը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Անչելոտին մարզում է Բրազիլիայի հավաքականը 2025 թվականի մայիսից։
Գվարդիոլան լքել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնը նախորդ մրցաշրջանի ավարտից հետո։