WTA-250․ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ – armeniatoday.am

Աշխարհի 208-րդ ռակետ, Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի կիսաեզրափակիչ, հայտնել է Сhampionat.com-ը։

Նրա մրցակից ուկրաինացի Ալեքսանդրա Օլեյնիկովային, որը 45-րդն է աշխարհում, պայքարից հրաժարվել է։ Խաղացողները ոչ մի խաղ չեն խաղացել, և Ավանեսյանը ավտոմատ կերպով հաղթել է։ Հայ թենիսիստը երկրորդ փուլում հաղթել էր աշխարհի 79-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Յուլիա Պուտինցևային։ 

Հաջորդ փուլումԱվանեսյանը կմրցի հունգարացի թենիսիստուհի Աննա Բոնդարի հետ, որը նախկինում հաղթել էր Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևային։ Խաղն ավարտվել է 6։1, 7։6 (7։3) հաշվով։

Համբուրգում ընթացող մրցաշարը կավարտվի հուլիսի 26-ին։

Leave a Comment