Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը

Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը

Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը, հայտարարել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ 

Վերջին գնահատականների համաձայն՝ Երկրի վրա աճում է մոտ 3 տրիլիոն ծառ, ինչը միջինում կազմում է մոտ 400 ծառ յուրաքանչյուր մարդու հաշվով։ Սա գրեթե 8 անգամ ավելի մեծ ցուցանիշ է, քան նախկին գնահատականները։ Ամենաշատ ծառերը կենտրոնացած են արևադարձային անտառներում (43%), ինչպես նաև Ռուսաստանի, Կանադայի և Սկանդինավիայի բարեխառն անտառներում։

Սակայն մարդկային քաղաքակրթության զարգացման սկզբից ի վեր ծառերի ընդհանուր քանակը նվազել է շուրջ 46%-ով: Յուրաքանչյուր տարվա կորուստները կազմում են մոտ 15 միլիարդ ծառ, մինչդեռ անտառների վերականգնումը տեղի է ունենում զգալիորեն ավելի դանդաղ տեմպերով։

Գիտնականները զգուշացնում են, որ 3 տրիլիոն ծառի առկայությունը չպետք է անվտանգության կեղծ զգացում ստեղծի. եթե անտառահատումների ներկայիս տեմպերը շարունակվեն, ապա աշխարհի անտառային պաշարները կարող են արագորեն սպառվել։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment