
«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում և պարզապես թվե՞ր ենք ասո՞ւմ․ 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է, այսինքն՝ ինչի՞ համար է․․․ Սա աբսուրդային է։ Ավելի աբսուրդային է նաև վարչական հսկողությունը՝ էլեկտրոնային սարքով․․․ Եվ երրորդ՝ բացակայելու արգելք կիրառելը ներկայացուցչական մանդատ ունեցող անձի նկատմամբ, որ խորհրդարանական դիվանագիտության գործընթացում չներգրավվի՞»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի գործով նիստում ընդգծեց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով հանրային մեղադրողի առաջարկին։