Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է

Լոռու մարզի Բազում բնակավայրի՝ Մ-3-ի 131-րդ կմ-ից դեպի զորամաս տանող մոտ 900մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է։ Հողային պաստառի կառուցման աշխատանքներն ավարտվել են, շուտով կմեկնարկի ճանապարհի երթևեկամասում և մայթերին ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Leave a Comment