Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման և ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում Եղվարդ քաղաքում բացահայտվել է ապօրինի գործող հրաձգարան։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է մեծ քանակությամբ տարբեր տեսակի զենք և ռազմամթերք։
Մեկ անձ ձերբակալվել է։ Հանգամանքները պարզվում են։ Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։

Leave a Comment