
Եվրամիությունը ԱՄՆ-ից պարզաբանումներ կպահանջի նոր մաքսատուրքերի վերաբերյալ, հայտնում է Reuters-ը։
Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ Վաշինգտոնի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը լիովին անակնկալ էր Բրյուսելի համար։
«Մենք Ամերիկայի հետ ունեինք համաձայնություն, եւ մենք պահպանել ենք այդ համաձայնությունը… Ուստի դրա չպահպանումը տհաճ անակնկալ դարձավ»,- ասել է Կալլասը։
Նա նաեւ անհիմն է որակել այն պնդումը, թե Եվրամիության օրենսդրությունում կան հարկադիր աշխատանքի կանխարգելման ոլորտին առնչվող թերություններ։
Ավելի վաղ՝ ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրի գրասենյակը հայտնել էր, որ 60 երկրների, այդ թվում՝ Եվրամիության անդամ պետությունների նկատմամբ սահմանվում են 10- 12,5 տոկոս առեւտրային մաքսատուրքեր՝ հարկադիր աշխատանքի կիրառմամբ արտադրված ապրանքների ներմուծումն արգելելու ուղղությամբ բավարար միջոցներ չձեռնարկելու պատճառով։
Այդ 60 երկրների շարքում Հայաստան չկա։
Դրանք ուժի մեջ են մտել հուլիսի 24-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 08:00-ին։