Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը ռևեւանշ մենամարտ կանցկացնի UFC նախկին չեմպիոն Չարլզ Օլիվեյրայի հետ: Մենամարտը նախատեսվում է անցկացնել UFC 331 մրցաշարում։
Մարտիկների առաջին մենամարտը տեղի է ունեցել 2024 թ. ապրիլի 13-ին Լաս Վեգասում անցկացված UFC 300 մրցաշարում, որտեղ Ծառուկյանը պարտության է մատնել բրազիլացուն:
Վիճահարույց առաջին ռաունդից հետո Արման Ծառուկյանը երկրորդ և երրորդ ռաունդներում ուներ առավելություն և հաղթել է մրցավարների որոշմամբ (28-29, 29-28, 29-28)։
Ծառուկյանը խառը մենամարտերում անցկացրել է 25 մենամարտ, տարել 22 հաղթանակ, կրել 3 պարտություն։ Օլիվեյրան տարել է 37 հաղթանակ, կրել 11 պարտություն։