Աշխարհի 208-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Համբուրգում անցկացվող WTA-250 կարգի մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Հայաստանի ներկայացուցիչը երկրորդ շրջանում 6:3, 2:6, 6:2 հաշվով հաղթել է աշխարհի 79-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Յուլիա Պուտինցևային։
Քառորդ եզրափակչում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի Ուկրաինայի ներկայացուցիչ Ալեքսանդրա Օլեյնիկովան։