Ձմերուկ վաճառող քաղաքացու և բլոգերի մասնակցությամբ միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. «Փաստինֆո»

Արարատի մարզում բլոգեր Արամ Ավետիսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը դարձել է քննության առարկա այս մասին հայտնում է Փաստինֆոն:

Քննչական կոմիտեից հայտնել են, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հիշեցնենք, որ օրերս համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են  բլոգերը և ձմերուկ վաճառող քաղաքացին վիճում: 

Ըստ տեսանյութի` բլոգերը հայտարարում էր, որ խնդիրներ է ստեղծելու Արցախի հանձնման թեմայով քննադատություն հնչեցրած քաղաքացու համար։

Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել խուլիգանության հոդվածով։

 Բերման է ենթարկվել ձմերուկ վաճառող քաղաքացին։

Ըստ աղբյուրի՝ չնայած բլոգերն է մոտեցել քաղաքացուն, այս պահին նրա նկատմամբ քրեական հետապնդում չկա:

Leave a Comment