Կոնֆերենցիաների լիգա․ «Ալաշկերտ»-ը և «Նոա»-ն ոչ-ոքի են խաղացել, «Փյունիկը» պարտվել է

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ 1:1 է խաղացել ռումինական «Կլուժ»-ի հետ։

Հանդիպման 35-րդ րոպեին «Ալաշկերտ»-ի կազմում հաշիվը բացել է Ռաֆայել դե Ժեզուս Սանտանա Ֆերեյրան։ Երկրորդ կեսի մեկնարկին`47-րդ րոպեին, «Կլուժ»-ը կարողացել է վերականգնել հաշվի հավասարությունը: Գոլի հեղինակ է դարձել Սֆաիթը:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին:

Leave a Comment