Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 890 մլն եվրոյով


Միջազգային


Եվրահանձնաժողովը 890 միլիոն եվրոյի չափով տուգանել է ամերիկյան Google ընկերությանը՝ թվային շուկաների մասին օրենքի (DMA) պահանջները խախտելու համար. հայտնում է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքը։

Ըստ Եվրահանձնաժողովի՝ Google-ը որոնման արդյունքներում առավելություն է տալիս սեփական ծառայություններին՝ ներառյալ առցանց խանութները, հյուրանոցների, տրանսպորտի և տեղեկատվական հարթակները՝ ի վնաս երրորդ կողմի ծառայությունների։


Բրյուսելը նաև արձանագրել է, որ Google-ը թույլ չի տալիս հավելվածների մշակողներին անվճար տեղեկացնել օգտատերերին այլընտրանքային, հաճախ ավելի մատչելի առաջարկների մասին և ուղղորդել նրանց դեպի այդ առաջարկները՝ օրինակ՝ կայքերի կամ այլընտրանքային հավելվածների խանութների միջոցով։


Leave a Comment