Օկուպացված Մեխակավանում ական է պայթել․ կա տուժած • Tribune.am

Հուլիսի 23-ին օկուպացված Մեխակավանում տեղի է ունեցել ականի պայթյուն։

Այս մասին նշվել է Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության, գլխավոր դատախազության և Ադրբեջանի Հանրապետության ականազերծման գործակալության (ANAMA) մամուլի ծառայությունների հայտարարության մեջ։

Հաղորդվել է, որ գյուղի բնակիչ, 1979 թվականին ծնված Էլշան Բահլուլ օղլու Շամիլովը վիրավորվել է ականի պայթյունից՝ տրակտորով չականազերծված տարածքում հողը վարելիս։

Դատախազությունը հետաքննություն է անցկացնում։

Leave a Comment