Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով ստեղծվել է «Մշտական բնակեցման հիմնադրամը», որը գործելու է Արցախում և հարակից տարածքներում։ Հիմնադրամը պատասխանատու է լինելու բնակարանային ֆոնդի կառավարման և վերաբնակեցման գործընթացի կազմակերպման համար։
Ի՞նչ նպատակ է հետապնդում այս որոշումը, ինչպե՞ս է Բաքուն այն ներկայացնում միջազգային հանրությանը, ինչպե՞ս է ընթանում վերաբնակեցման գործընթացը և ի՞նչ իրավական հնարավորություններ ունեն արցախահայերը՝ պաշտպանելու իրենց սեփականության և այլ իրավունքները։ Այս մասին վերլուծությունը ներկայացնում է Արտյոմ Երկանյանը: