Հայտնի է Բելգիայի հավաքականի նոր մարզիչի անունը

Նիդերլանդցի մասնագետ Մարկ վան Բոմելը կգլխավորի ֆուտբոլի Բելգիայի հավաքականը, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

49-ամյա մարզիչի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականը։ Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստը կփոխարինի ֆրանսիացի Ռուդի Գարսիային, որն ԱԱ-2026-ից հետո հեռացել էր զբաղեցրած պաշտոնից։ Աշխարհի առաջնությունում բելգիացիները հասել էին մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ 1։2 հաշվով պարտվել էին Իսպանիայի հավաքականին։ Մարկ վան Բոմելը մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է նիդերլանդական ՊՍՎ-ն, գերմանական «Վելֆսբուրգը» և բելգիական «Անդերլեխտը»։

Leave a Comment