ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պատասխանատվություն կկրի նավերի վրա հութիների կողմից իրականացվելիք ցանկացած հետագա հարձակման համար, և որ ռազմական միջոցներ կձեռնարկվեն ինչպես այդ շարժման, այնպես էլ Թեհրանի դեմ։
«Եթե նրանք (հութիները-խմբ.) կրկին դա անեն, ԱՄՆ-ն պատասխանատվության կենթարկի Իրանին, քանի որ հութիները Իրանի վստահված անձինք և/կամ խամաճիկներն են, և Իրանը, ինչպես նաև հենց իրենք՝ հութիները, ռազմական պատժի կարժանանան», — գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Հութիներն ավելի վաղ հայտարարել էին, որ ծովային շրջափակում են սահմանում Սաուդյան Արաբիայի նկատմամբ՝ ի պատասխան վերջինիս կողմից Եմենի օդային տարածքի և նավահանգիստների նկատմամբ իրականացվող վերահսկողության։ Չորեքշաբթի օրը նրանք հայտարարեցին Կարմիր ծովում սաուդյան երկու լցանավի վրա հարձակման մասին։