«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին։

24-ամյա գերմանացի ֆուտբոլիստը կատալոնական ակումբի հետ կնքել է երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2031 թվականը։

Ինչպես հաղորդում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, այս տրանսֆերային գործարքի հիմնական արժեքը կազմել է 22 միլիոն եվրո, ևս 7 միլիոն եվրո նախատեսված է որպես հնարավոր բոնուսներ։

Հիշեցնենք, որ Ադեյեմին «Բորուսիայի» գույները պաշտպանում էր վերջին չորս տարիների ընթացքում։ Այդ ժամանակահատվածում նա դորտմունդյան թիմի կազմում անցկացրել է ընդհանուր առմամբ 146 հանդիպում՝ դառնալով 36 գոլի և 25 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Նշենք նաև, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ սպառվում էր հաջորդ տարվա ամռանը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment