Սև ծովում թուրքական բեռնատար նավի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել

Թուրքական MV Reyhan Sari բեռնատար նավը, որը ածուխ էր տեղափոխում Ռուսաստանի Թաման նավահանգստից Տրապիզոն, Սև ծովում ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման: Անձնակազմի մեկ անդամ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Oksijen թերթը։

Թերթի տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել Թուրքիայի Սևծովյան Սամսուն նահանգի ափերի մոտ գտնվող միջազգային ջրերում։

Leave a Comment