Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել Տիգրան Ղազարյանին դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից հանելու վերաբերյալ։
Որոշմամբ նշվում է, որ հարցը քննարկվել է՝ հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի հուլիսի 21-ի որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համապատասխան դրույթներով։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից՝ հուլիսի 23։
Iravaban.net-ը տեղեկանում է Բարձրագույն դատական խորհրդից։