Իրավապահները շարունակում են գործողությունները «Առինջ մոլում», աշխատակիցները պահանջում են բացել տաղավարները

Իրավապահները շարունակում են գործողություններ իրականացնել կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Առինջ մոլում»: Միևնույն ժամանակ տոնավաճառի աշխատակիցները պահանջում են բացել իրենց կապարակնքված տաղավարներն ու թույլ տալ իրենց աշխատել: Տեղում ոստիկանական ուժեր են կենտրոնացած:

Քննչական կոմիտեն դեռ որևէ մանրամասն չի ներկայացրել, թե ինչ են փնտրում Ծառուկյանի ընտանիքին պատկանող այս բիզնեսում և ինչ գործողություն են իրականացնում տեղում:

ԲՀԿ առաջնորդին պատկանող այլ ընկերություններ ևս կապարակնքված են, աշխատակիցներն էլ փաստացի հարկադիր պարապուրդի մեջ: Ավելի վաղ իրավապահ կառույցից «Ազատությանը» գրավոր հայտնել էին, որ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունները կապարակնքվել են «վարութային գործողությունների և գույքագրման նպատակով»:

Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացման համար:

Leave a Comment