
Եվրամիության երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ՝ Ուկրաինայում պատերազմի համար: Որոշումը կայացվել է ԵՄ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների հերթական նիստում՝ մի քանի շաբաթ տևած բանակցություններից հետո, որոնց ընթացքում նրանք փորձել են փոխզիջում գտնել առանձին սահմանափակումների վերաբերյալ: Փաթեթն այժմ սպասում է ԵՄ խորհրդի վերջնական հաստատմանը:
Ըստ ԵՄ անանուն դիվանագետի՝ մշտական ներկայացուցիչները քաղաքական համաձայնության են եկել փաթեթի վերաբերյալ: Տեխնիկական աշխատանքներն այժմ կավարտվեն, և այսօր կեսօրին կսկսվի ԵՄ խորհրդի կողմից դրա վերջնական ընդունման գրավոր ընթացակարգը:
Դիվանագետի խոսքով՝ բանակցությունները դժվար են եղել, բայց ԵՄ երկրները կարողացել են լուծել մնացած տարաձայնությունները և պահպանել միասնությունը, ինչպես դա արել էին նախորդ 20 փաթեթների հաստատման ժամանակ:
Ըստ աղբյուրի՝ ԵՄ անդամ պետությունները միասնական են կոշտ միջոցներ ձեռնարկելու իրենց ցանկության մեջ, որոնք կսահմանափակեն Ռուսաստանի կարողությունը շարունակել պատերազմը Ուկրաինայի դեմ: Ձեռք բերված համաձայնագիրը պահպանում է Ռուսաստանի վրա ճնշումը, ցույց է տալիս ԵՄ-ի հանձնառությունը աջակցելու Ուկրաինային և ներկայացնում է Ռուսաստանի ռազմական տնտեսության զսպման ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ։
ԵՄ դիվանագետի խոսքով՝ փաթեթը ներառում է ռուսական նավթի գնի սահմանաչափի 12-ամսյա սառեցումն է։ էներգետիկ շուկաներում անկայունության պատճառով այս միջոցառումը Ռուսաստանին կզրկի նավթից ստացված զգալի եկամուտից։