Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան դուրս են եկել Համբուրգի WTA 250 մրցաշարի 1/8 եզրափակիչ

Հայաստանը ներկայացնող թենիսիստուհիներ Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան հաջողությամբ հաղթահարել են Համբուրգում անցկացվող WTA 250 կարգի մրցաշարի առաջին փուլը։

Աշխարհի դասակարգման աղյուսակում 208-րդ տեղը զբաղեցնող Էլինա Ավանեսյանը վստահ հաղթանակ է տարել Նիդերլանդների 35-ամյա ներկայացուցիչ Արանչա Ռուսի նկատմամբ, որը WTA-ի վարկանիշում 187-րդն է։ Հանդիպումն ավարտվել է երկու սեթում՝ 6:2, 6:1 հաշվով։

Քառորդ եզրափակչի ուղեգրի համար Ավանեսյանը կմրցի Ղազախստանը ներկայացնող Յուլիա Պուտինցևայի հետ, որը WTA-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 79-րդ տեղը։

Աշխարհի 117-րդ ռակետ Ալինա Չարաևան կամային հաղթանակ է տարել իսպանուհի Սարա Սորիբես-Տորմոյի նկատմամբ՝ 3:6, 7:5, 6:1։ Իսպանացի թենիսիստուհին WTA-ի վարկանիշում զբաղեցնում է 212-րդ տեղը։

1/8 եզրափակչում Չարաևայի մրցակիցը կլինի ավստրիացի Սինյա Կրաուսը, որը դասակարգման աղյուսակում 80-րդն է։

Leave a Comment