Լևոն Արոնյանը նվաճեց Biel Chess Festival-ի հաղթողի կոչումը

Լևոն Արոնյանը նվաճեց Biel Chess Festival-ի հաղթողի կոչումըԼևոն Արոնյանը (ԱՄՆ) նվաճեց Շվեյցարիայում անցկացված Biel Chess Festival-ի հաղթողի կոչումը գրոսմայստերների տրիատլոնում (արագ, դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի ընդհանուր հաշվարկում)։ Այս մասին գրում է shantnews-ը:

Արոնյանը հաղթեց արագ և կայծակնային շախմատի մրցաշարերում, դասական շախմատի մրցաշարում նա գրավեց չորրորդ տեղը։

Ընդհանուր հաշվարկում Լևոն Արոնյանը վաստակեց 25 միավոր։ Երկրորդ տեղը գրաված ադրբեջանցի Այդին Սուլեյմանլին վաստակեց 21 միավոր։

Leave a Comment