
Նախօրեին մահացած ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ այս մասին հայտնում է «ԱրմԼուր»-ը։
«Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ զինծառայողին հասցրել են ինքնասպանության։ Նախնական տվյալներով՝ զինվորին ինքնասպանություն հասցնելու դեպքից առաջ ծեծի են ենթարկել, որից հետո նա գնացել է ինքնասպանության»,- գրել է լրատվամիջոցը։
Հիշեցնենք, որ նախօրեին Քննչական կոմիտեն էր հայտնել զինծառայողի մահվան մասին՝ չհստակեցնելով մահվան հանգամանքները և թե ինչ հոդվածով է քրեական վարույթ հարուցվել։