Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի դեմ ցանկացած ագրեսիա, այդ թվում՝ երկրի ենթակառուցվածքների վրա հարձակումները, կարժանանան «վճռական, հզոր և որոշիչ պատասխանի»։
Նրա խոսքով՝ Իրանի պաշտպանական դոկտրինը հիմնված է «ակն ընդ ական» սկզբունքի վրա։ Արաղչին նաև նշել է, որ ցանկացած կողմ, որը կմասնակցի նման գործողություններին կամ կաջակցի դրանց, Իրանի կողմից կդիտարկվի որպես օրինական թիրախ։
